Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը հրապարակել է Forbes ամսագիրը: 2011-ի ընթացքում ամենաշատ գումարը վաստակել է Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեվիդ Բեքհեմը:
Գումարելով ակումբի աշխատավարձն ու հոնորարային պայմանագրերից ստացած գումարը՝ անցյալ տարում Բեքհեմը հարստացել է 46 մլն. դոլարով՝ հետևում թողնելով ավելի երիտասարդ մրցակիցներ Կրիշտիանո Ռոնալդուին և Լեոնել Մեսսին:
Որքան էլ տարօրինակ թվա, բայց ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն անգլիական Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին և «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին են: Վերջինիս վարկանիշը խիստ ընկել էր 2011-ին մի շարք սկանդալների պատճառով, նույնիսկ հովանավորներն էին խզել պայմանագրերը: Բայց, ինչպես տեսնում ենք, դա ֆուտբոլիստի «գրպանին» առանձնապես չի կպել:
Ահա բարձր վաստակող ֆուտբոլիստների թոփ 20-ը (մլն. դոլարով) Դեվիդ Բեքհեմ «ԼԱ Գելեքսի» – 46 Կրիշտիանո Ռոնալդու «Ռեալ» – 42 Լիոնել Մեսսի «Բարսելոնա» – 39 Ուեյն Ռունի «Մ. Յունայթեդ» – 24 Կակա «Ռեալ» – 21 Ջոն Թերրի «Չելսիե»- 18 Յայա Տուրե «Մ. Սիթի» – 18 Ֆերնանդո Տոռես «Չելսի» – 17 Ֆրենկ Լեմպարդ «Չելսի» – 16 Ստիվեն Ջերարդ «Լիվերպուլ» – 16 Սամուել Էտո՛ո «Անժի» – 15.7 Էմանուել Ադեբայոր «Տոտենհեմ/Մ. Սիթի» – 15.4 Ֆրանկ Ռիբերի «Բավարիա» – 15.3 Սերխիո Ագուերո «Մ. Սիթի» – 15.3 Դանի Ալվեշ «Բարսելոնա» – 15 Կառլոս Տեվես «Մ. Սիթի» – 14.9 Թյերի Անրի «ՆՅ Ռեդ Բուլս» – 14.6 Զլատան Իբրահիմովիչ «Միլան» 14.5 Կարիմ Բենզեմա «Ռեալ» – 14.3 Դիդյե Դրոգբա «Չելսի» – 14.2
football365.am
|