Հայաստանի ազգային հավաքականիֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը հիանալի ֆուտբոլ է ցուցադրել երեկ կայացած Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակչի` «Մանչեսթր Յունայթեդի» - «Այաքս» հանդիպման ընթացքում:
Նա նախ գրավել է անգլիական ակումբի դարպասը, իսկ խաղավերջում կատարել է գոլային փոխանցում:
Ինչպես և սպասվում էր եվրոպացի մասնագետները բարձր են գնահատել հայ Ֆուտբո
լիստի խաղը: Շատ սպորտային վեբ-կայքեր Արազին ճանաչել են հանդիպման լավագույն խաղացող:
Goal.com ինտերնետ պորտալը Օզբիլիսին տվել է 7.0 գնահատականը և ճանաչել է խաղի լավագույն ֆուտբոլիստ: Կայքը հետևյալ կերպ է մեկնաբանել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խաղը. «Օզբիլիսը «Այաքսի» մոտ հույսեր արթնացրեց, երբ 37-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը մոտ 20 մետր հեռավորությունից կատարած հարվածով: Եթե չլիներ Դե Խեայի հաջող խաղը ապա մեծ էր հավանականությունը, որ ֆուտբոլստը մեկ գնդակով չէր բավարարվի»: