Գլխավոր »
2012 » Փետրվար » 28 » ԱՆԳԼԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
00:03 ԱՆԳԼԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ |
Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիան «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ֆեդերիկո Մակեդեին, ով այժմ վարձավճարով հադես է գալիս «ՔՊՌ»-ի կազմում, մեղադրում է ոչ հարիր պահվածքի մեջ: Մեղադրանքները հնչել է Twitter-ում Մակեդեի կատարած մեկնաբանությունների պատճառով:
Մակեդեն, մեղադրվող մի քանի այլ Ֆուտբոլիստների հետ, մինչև փետրվարի 29-ը պետք է բացատրի իր արարքը:
Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիան մասնավորապես նշել է. «Մեղադրանքներ ներկայացված են Ֆուտբոլիստների ոչ հարիր պահվածքի համար, ինչը կարող էր գցել
Ֆուտբոլ ի հեղինակությունը և առաջացնել կոնֆլիկտներ: Ֆուտբոլիստների մեկնաբանություններն առնչվում են մարդկանց սեռական կողմնորոշմանը»:
Ֆեդերիկո Մակեդեն իր հերթին Twitter-ում արտահայտել է իր կարծիքը տեղի ունեցածի վերաբերյալ.
«Ես ոչ ոքի չեմ ցանկացել վիրավորել, պարզապես պատասխանել եմ մի մարդու, ով փորձում էր ինձ վիրավորել: Ես ուզում էի գրել guy (տղա) և ոչ թե gay (համասեռամոլ) բառը»:
|
նայել են: 422 |
Հեղինակ: Nani_17_Luis
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|