Գլխավոր »
2012 » Մարտ » 11 » Անգլիայի առաջնություն. 28-րդ տուր. Յունայթեդը շրջանցեց Սիթիին
20:48 Անգլիայի առաջնություն. 28-րդ տուր. Յունայթեդը շրջանցեց Սիթիին |
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 28-րդ տուրի խաղային երկրորդ օրվա արդյունքներով փոխվեց մրցաշարային աղյուսակի առաջատարը: Մինչեւ հաշվետու տուրը մրցաշարային աղյուսակը գլխավորորղ "Մանչեսթեր Սիթին" այսօր հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց "Սուոնսիին"` միակ գնդակը բաց թողնելով 83-րդ րոպեին: Ընդ որում, դաշտի տերերը կարող էին հաղթել երկու գնդակի տարբերությամբ, սակայն 7-րդ րոպեին Սքոթ Սինքլեյրը չկարողացավ իրացնել նշանակված 11մ. հարվածը: Այդ պարտությունից օգտվեց "Մանչեսթեր Յունայթեդը", որը զուգահեռաբար ընթացող խաղում, սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ "Վեսթ Բրոմվիչի" նկատմամբ: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին: "Յունայթեդը" վաստակեց 67 միավոր եւ սկսեց միանձնյա գլխավորել Պրեմիեր-Լիգայի մրցաշարային աղյուսակը: 1-0 - Ուեյն Ռունի (36'), 2-0 - Ուեյն Ռունի (71', 11մ.):
|
նայել են: 446 |
Հեղինակ: Nani_17_Luis
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|