Տուրի հարցը. Մանչեսթերյան «կռիվը» որքան կշարունակվի Կարծես թե ամեն ինչ վերջացել էր: «Արսենալը» հաղթեց «Սիթիին» եւ թվում էր, որ ոչ ոք չի կարող խանգարել սըր Ալեքսի թիմին նվաճել 20-րդ չեմպիոնական գավաթը: Սակայն այս անգամ էլ «քաղաքացիներին» նվեր մատուցեց «Ուիգանը»` հաղթելով «Յունայթեդին» մինիմալ հաշվով: Եվ նորից տարբերությունը 5 միավոր է: Իսկ ի՞նչ է փոխվել այս մեկ շաբաթվա ընթացքում: Երեւի առաջին հերթին Ռոբետո Մանչինին: Իտալացին ամեն անգամ հայտարարում էր, որ իրենք մինչեւ վերջ պայքարելու են չեմպիոնության համար: Սակայն նա «Վեստ Բրոմի» հետ խաղից հետո օրիգինալ կերպով փոխվեց: Մանչինին հայտարարեց, որ չի կասկածում «Յունայթեդի» չեմպիոնությանը… Հետաքրքիր է, սա «հանգստության» հերթական ուղղերձ է՞ր «Յունայթեդին», թե՞ իրոք Ռոբերտոն այդպես է մտածում:
Տուրի պերսոնան. Պոլ Սքոուլզ
Նրա հետ վերադառնալուց հետո շատ բան փոխվեց: «Յունայթեդում» մինչեւ նրա վերադարձը ճիշտ փոխանցումների տոկոսը կազմում էր 69%, իսկ այս վերջին խաղերում այն չի իջնում 82% սահմանագիծը: Իսկ բրիտանական մամուլը հիմա էլ կոչ է անում հավաքականի մարզչական շտաբին վերցնել շիկահերին ԵՎՐՈ-2012: Մեկ բան պարզ է. կարծես թե Սքոուլզը համաձայն է եւս մեկ տարի խաղալ:
Տուրի 5 թվերը «Նորվիչի» հետ վերջին 3 արտագնա խաղերում «Սիթին» խփել է 12 գոլ: «Ասթոն Վիլան» «Օլդ Տրաֆորդ» վերջին 26 այցելություններից հաղթել է միայն 1-ում (2009-ի դեկտեմբերին` 1-0): «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին անգամ ՊԼ-ում սեփական հակի տակ գոլ չի խփել 2009-ին դեկտեմբերին` հենց «Ասթոն Վիլայի» հետ արդեն նշված խաղում: «Արսենալը» «Ուիգանի» հետ վերջին 6 խաղում խփել է 19 գոլ (միջինը 3,16 գոլ/խաղ): «Ուիգանը» երբեք «Արսենալի» հարկի տակ միավոր չի կարողացել վաստակել:
|