Գլխավոր » 2012 » Ապրիլ » 13 » Անգլիա. Հոգեբանական խաղեր
22:26
Անգլիա. Հոգեբանական խաղեր
«Յունայթեդի» մարզչի օգնական Ռենե Մեուլենստինը «Յունայթեդի» ոգին է համարում «Սիթիի» նկատմամբ ներկայիս առավելության հիմնական պատճառը: Իսկ Ռոբերտո Մանչինին իր թիմին պաշտպանելու փոխարեն համաձայնեց նրա հետ:

«Ես համաձայն եմ,- ասաց «Սիթիի» մարզիչը:- Ահա թե ինչու եմ ասում, որ չենք կարող հաղթել: Նրանք շատ փորձ ունեն և հրաշալի թիմ: Նրանք ամեն ինչ ունեն: Մենք ոչինչ չունենք:

Բայց ես հպարտ եմ իմ խաղացողնով ամեն ինչ համար` ներառյալ սխալները: Մենք լուսնից չենք: Մենք սովորական մարդիկ ենք և բոլոր սովորական մարդկանց պես կարող ենք սխալներ գործել»:

«Սիթիի» մարզավիճակի վրա կարող է ազդել Յայա Տուրեի վերադարձը, որը «Արսենալի» հետ խաղում վնասվածք էր ստացել և շարքից դուս եկել: Կասկած չկա, որ «քաղաքացիներն» ավելի պատկառելի են, երբ Տուրեն խաղում է, սակայն Մանչինին դեռ կասկածում է, որ «Սիթին» կկարողանա շրջանցել «Յունայթեդին»: «Դա շատ դժվար է,- ասաց նա:- Դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում փորձել կամ հաղթելու փոքր հնարավորություն չունենք: Բայց հույս ունեմ, որ մենք կխաղանք, ինչպես երեք-չորս շաբաթ առաջ, այլ ոչ թե այնպես, ինչպես խաղացինք «Արսենալի» դեմ»:

Եթե «Սիթին» իսկապես չնվաճի տիտղոսը, հիմնական հարցը կլինի այն, թե արդյո՞ք ակումբի մեծահարուստ սեփականատեր շեյխ Մանսուրը դեռ կշարունակի վստահել Մանչինիին: Չնայած ասում են, որ շեյխ Մանսուրը և ակումբի նախագահ Հալդուն ալ Մուբարաքը միշտ կշռադատված որոշումներ են կայացնում, նրանք ապացուցել են, թե ինչքան արագ կարող են գործել` երկուս ու կես տարի առաջ աշխատանքից ազատելով Մարկ Հյուզին:

Սակայն Մանչինին չի կարծում, որ մրցաշրջանի ավարտից հետո իր վերաբերյալ այդքան խիստ որոշում կկայացվի` նշելով, որ թեև «Սիթին» վերջին տարիներին մեծ գումարներ է ծախսել, դա արվել է երկարաժամկետ նախագծի համար, ոչ թե շտապ արդյունքների:

«Երբ ես եկա այստեղ, սեփականատերերն ասացին ինձ, որ երկու-երեք տարի անց ցանկանում են մասնակցել Չեմպիոնների լիգային և պայքարել տիտղոսի համար,- ասում է նա:- Մեկ տարի անց մենք մրցաշրջանն ավարտեցինք երրորդ տեղում «Չելսիի» հետ միասին և նվաճեցինք Անգլիայի գավաթը: Երկրորդ տարում մենք մինչ օրս պայքարում ենք տիտղոսի համար»:

football365.am
Прикрепления: Նկար 1
նայել են: 387 | Հեղինակ: Manch | Рейтинг: 0.0/0
Ամբողջ մեկնաբանությունը: 0
" width="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Имя *:
Email:
Код *:
Որոնում
Հաջորդ Խաղը
 




    VS
 


       Յունայթեդ 
Մրցաշարային աղյուսակ
  Թիմ Խ  Մ
 1  Մանչեսթեր Սիթի  37 86
 2  Մանչեսթեր Յուն.  37 86
 3  Արսենալ 37 67
 4  Թոթտենհեմ 37 66
 5
Նյուքասլ   37 65
                
Facebook`
Վիճակագրուտյուն
Футбол на Soccer.ru: Новости футбола России и Европы онлайн, Евро кубки и чемпионаты Live
Այս պահին օնլայն էն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
մուտք
Բարեվ Гость
Նախորդ խաղը
 Անգլիայի Պրեմիեր Լիգա 
13.05.2012  |  Ստադիում Օֆ Լայթ  | 
  



    0-1
http://www.manreds.com/123/clubs/new_mu.png
Սանդեռլենդ       Յունայթեդ       

Ռմբարկուներ                                
1.Ռունի33
2.Ուելբեք12
3.Չիչարիտո12
4.Նանի10
5.Բերբատով9
Մինի չաթ
Для добавления необходима авторизация
մեր հարցը
Կցանկանայք Փոլ Պոգբան հեռանար Յուվենթուս
Всего ответов: 27
գտեք մեզ