Գլխավոր »
2012 » Ապրիլ » 9 » Ալեքս Ֆերգյուսոն. Մենք ավելի մոտ ենք տիտղոսին, քան Սիթին
11:35 Ալեքս Ֆերգյուսոն. Մենք ավելի մոտ ենք տիտղոսին, քան Սիթին |
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ պարտության մատնեց «Քուինս Պարկ Ռեյնջերսին»՝ 2:0 հաշվով: Մանկունյանցիների գլխավոր մարզիչը խաղի ավարտից հետո նշել է, որ առաջին գոլի ժամանակ Էշլի Յանգը գտնվում էր խաղից դուրս վիճակում, երբ այդ դրվագում հեռացվեց մրցակցի ֆուտբոլիստը: Մրցավարը նշանակեց 11 մետրանոց և Ռունին խփեց առաջին գոլը: - Վերջին շաբաթների ընթացքում նման իրավիճակներ շատ եղան, մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց՝ Էշլին խաղից դուրս վիճակում էր, բայց այսօր մեր օրն էր և մենք հաղթեցինք: Առջևում մնաց վեց տուր և մենք շատ մոտ ենք տիտղոսին, քան Սիթին: Իսկ դուք տեսաք, թե ինչպես խաղաց Սքոուլզը և ինչ գոլ խփեց: Սա նրա երրորդ գոլն էր, նա շատ լավ է խաղում վերադարձից հետո, այնպես, կարծես թե ոչ մի տեղ էլ չէր գնացել,- Սէր Ալեքսի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:
armsport.am
|
նայել են: 420 |
Հեղինակ: Nani_17_Luis
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|