Գլխավոր »
2012 » Մայիս » 1 » ԱԼԵՔՍ ՖԵՐԳՅՈՒՍՈՆ. «ՄԱՆՉԻՆԻՆ ԱՄԲՈՂՋ ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ ԷՐ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՎԱՐԻՆ»
16:45 ԱԼԵՔՍ ՖԵՐԳՅՈՒՍՈՆ. «ՄԱՆՉԻՆԻՆ ԱՄԲՈՂՋ ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ ԷՐ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՎԱՐԻՆ» |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը արդարացի էր: - Մենք այդպես էլ չանհանգստացրինք «Սիթիի» դարպասապահին: Մենք լավ սկսեցիքն, առաջին 15 րոպեների ընթացքում առավելություն ունեինք, սակայն հետո թուլացրինք տեմպը, սկսեցինք սպասել ընդմիջմանը, իսկ հետո գոլ բաց թողեցինք:
Չեմ կարող բողոքել արդյունքի անարդարացիությունից: «Քաղաքաբնակներն» ավելի սուր էին գործում հակագրոհների ժամանակ: Սա վատ արդյունք էր մեզ համար, այժմ նախաձեռնությունը «Մանչեսթեր Սիթիի» ձեռքերում է: Նրանք պարզապես երկու հաղթանակ պետք է տանեն, որպեսզի չեմպիոն դառնան:
Մանչինին ամբողջ խաղի ընթացքում նյարդայնացնում էր և գլխավոր մրցավարին, և չորրորդ պաշտոնյային: Նա ամողջ շաբաթվա ընթացքում բողոքներ էր ներկայացնում մրցավարությանը, կարծում եմ` այժմ նրա մոտ բողոքներ չեն մնացել,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում BBC-ն:
ArmFootball.com
|
նայել են: 403 |
Հեղինակ: MASTARA
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|