Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ստյուարտ Պիրսը հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հնարավորություն կստանան խաղալ Հոլանդիայի հավաքականի հետ հանդիպմանը:
Հանդիպումը տեղի է ունենալու «Ուեմբլի» մարզադաշտում, փետրվարի 29-ին: «Մանչեսթր Յունայթեդի» 6 խաղացող հրավիրվել է ազգային հավաքական առաջիկա խաղին մաասնակցելու համար: Նրանք են` Ու. Ռունի, Դ. Ուելբեք, Է.
Յանգ, Թ. Կլևրի, Ֆ. Ջոնս, Ք. Սմոլինգ:
Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքական հրավիրված են ևս երկու ֆուտբոլիստ «Յունայթեդ»-ից` Բեն Էյմոսը և Ուիլ Քինը: