Գլխավոր »
2012 » Մայիս » 11 » 3 ՄԼՆ ՖՈՒՆՏ «ՄՅՈՒ»-ԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ
21:40 3 ՄԼՆ ՖՈՒՆՏ «ՄՅՈՒ»-ԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Խոսակցությունները, որ Պրեմիեր լիգայում «ՄՅՈՒ»-ի եւ «Սանդերլենդի» դիմակայությունը զուրկ կլինի մոտիվացիայից, ճիշտ չեն: Կատուների ամբողջ խաղադրույքը կարող է 3 մլն ֆունտ լինել: Ինչպես հայտնի է, Պրեմիեր լիգան մրցաշարային աղյուսակի յուրաքանչյուր հորիզոնականի համար մասնակիցներին վճարում է 757 000 ֆունտ: «Սանդերլենդը» առայժմ 11-րդ տեղում է, բայց հաղթանակի դեպքում կարող է բարձրանալ 10-րդ տեղ, իսկ պարտության դեպքում՝ իջնել 14-րդ տեղը:
Եթե գործերը հաջող ընթանան եւ «ՄՅՈՒ»-ին հաղթեն, Կատուները կստանան 8.32 մլն ֆունտ: Իսկ 14-րդ տեղում հայտնվելու դեպքում՝ ընդամենը 5.3 մլն: Այսպիսով խաղաշրջանի վերջին տուրում «Սանդերլենդը» կատաղի պայքարի համար լավ շարժառիթ ունի մանավանդ, որ իր երկրպագուների առջեւ հանդես է գալու վերջին անգամ: «Մենք կարեւոր միավորներ պետք է խաղարկենք, եւ ուզում ենք մրցաշրջանն ավարտել որքան հնարավոր է բարձր տեղում: Վստահ եմ, որ այս հանդիպմանը ճիշտ կտրամադրվենք: «Յունայթեդի» համար դա շատ կարեւոր խաղ կլինի, բայց նրա գինը 3 միավոր է, իսկ դա նշանակում է, որ այն կարեւոր է նաեւ մեզ համար»,- հաղորդել է Կատուների ավագ Լի Կատերմոլը:
manutd.am
|
նայել են: 459 |
Հեղինակ: Nani_17_Luis
| Рейтинг: 0.0/0 |
Ամբողջ մեկնաբանությունը: 0 | |
|
|
|