«Իմ տեսած մարզադաշտերից՝ սա ամենահիանալին է, ամենաընդարձակն ու ամնեաբացառիկը: Դրան հավասարազոր մարզադաշտ աշխարհում չկա: Սա պատիվ է Մանչեստերի համար և տուն է մի թիմի համար, որն ունակ է հրաշքներ գործել՝ շնորհիվ այս դաշտի»:
Սպորտային խրոնիկա, 1910թ. ֆետրվարի 19

Օլդ Թրաֆֆորդ

Անվանում` Օլդ Թրաֆֆորդ (Old Trafford)
Մականուն` Անուրջների Թատրոն (Theatre of Dreams)
Հասցե` Sir Matt Busby Way, Old Trafford, Manchester, M16 0RA
Կոորդինատներ` 53°27′47″N 2°17′29″
Կառուցման սկիզբ` 1909
Բացումը` 19 փետրվարի 1910
Սեփականատեր` Մանչեսթեր Յունայթեդ
Կառուցման արժեք` £90,000 (1909)
Ճարտարապետ` Արխիբալդ Լեյթչ (Archibald Leitch) (1909)
Նստատեղեր` 75,957
Դաշտի չափսեր` 105 × 68 մ2

Վերը նշված խոսքերը գրվել են 1910թ-ին՝ «Օլդ Թրաֆֆորդի» բացման օրը: «Մանչեստեր Յունայթեդը» նոր էր տեղափոխվել Կլեյտոնի Բենկ Սթրիթի վրա գտնվող հին մարզադաշտից այստեղ՝ Մանչեստերի արևելյան մասում տեղակայված մարզադաշտը: 1909թ-ին տիեզերական 60.000 ֆունտ գումարով կառուցված այս ստադիոնը երեք կողմից տրիբունաներ ուներ, իսկ դրանցից գլխավորը նստատեղերով էր ու տանիքով: «Օլդ Թրաֆֆորդը» նախագծել է հայտնի շոտլանդացի դիզայներ Առչիբալդ Լեյնը, ով նաև մշակել է Հեմպդեն Պարկ, Այբրոկս և Ուայթ Հարթ Լեյն ստադիոնների տրիբունաները: 1911 և 1915թթ. այստեղ անցան ՖԱ Գավաթի եզրափակիչները, իսկ 1920թ. գրանցվեց հաճախման ռեկորդը՝ 70504 մարդ «Աստոն Վիլլայի» հետ խաղում: 1939թ. «Պորտսմուտի» հետ ՖԱ Գավաթի կիսաեզրափակիչը գերազանցեց այդ ռեկորդը. 76962 հանդիսականներ: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ստադիոնին մեծ վնաս էր հասցվել և որոշ ժամանակ «Յունայթեդը» խաղում էր «Մեյն Ռոուդ»-ում՝ տեղական մրցակից «Մանչեստեր Սիթիի» դաշտում: 1966թ. «Օլդ Թրաֆֆորդն» ընդունեց Աշխարհի Առաջնությունը, իսկ 1970թ. այստեղ տեղի ունեցավ «Չելսիի» ու «Լիդսի» միջև ՖԱ Գավաթի եզրափակիչի վերախաղարկումը: «Օլդ Թրաֆֆորդն» առաջին ստադիոնն էր, որտեղ պարիսպ կառուցվեց դաշտի շուրջը: Շուտով տանիքներ կառուցվեցին մնացած երեք տրիբունաներում, բայց հենարանները զգալիորեն վատթարացնում էին տեսանելիությունը: 1960-ականներին, Աշխարհի Առաջնությունից առաջ սկվեց հյուսիսային ու արևելյան տրիբունաների վերակառուցումը: Դիմացից կանգնելու տեղերն էին, իսկ հետևում՝ նստատեղերը: Տարիների ընթացքում ստադիոնը նորացվեց և Սթրեդֆորդ Էնդը դարձավ դրա գագաթը 1994թ-ին: 60-70-80-ականներին «Օլդ Թրաֆֆորդում» տեղավորվում էին 58000 հանդիսականներ, բայց 90-ականների սկզբում, Հիլսբորոյի ողբերգությունից հետո, Թեյլորի զեկույցը կարգադրեց բարձրագույն դիվիզիոնի բոլոր թիմերին միայն նստատեղերով տրիբունաներ ունենալ: Դրանից հետո 60-ականների նախագիծն իրականացվեց և ստադիոնը դարձավ անթերի մի «գավաթ», սակայն 44000 տեղ տարողությունը չափազանց քիչ էր նման սիրված ու հանրաճանաչ թիմի համար:

Օլդ Թրաֆֆորդի նստատեղերի պլան

Դա հանգեցրեց հետագա լայնացմանը՝ 1995/96թթ. կառուցվեց եռաստիճան Հյուսիսային տրիբունան, որը 26000 մարդ էր տեղավորում և այդպիսով ընդհանուր տարողությունն ընդլայնում էր մինչև 56000: Հասնելով 60 մետր բարձրության, տվյալ տրիբունան ունի աշխարհում ամենամեծ բարձակային տանիքը: Այդ հսկայական շինությունը գրեթե ծածկում է դաշտը՝ ճնշելով մրցակիցներին: 19 միլիոն ֆունտ արժողությամբ այս տրիբունան ներառում է նաև «Յունայթեդի» հիանալի եռահարկ թանգարանը (որը բաց է ոչ խաղային օրերին), ավարների շքեղ սենյակը, «Ռեդզ» սրճարանն ու «Սքայ» անձնակազմի սենյակների երկու հարթակները:

«34 տարի առանց գավաթ»` պաստառ հատուկ Մանչեսթեր Սիթիի համար

Հարավային տրիբունան գլխավոր է համարվում և ներառում է մարզչական նստարանը, հեռուստալրագրողների, տնօրենների և ոստիկանների սենյակները, շքեղ ռեստորաններն ու վարչական սենյակները: Տեղերն այստեղ այլ անկյունի տակ են, դրա պատճառով էլ Հարավային տրիբունան մնացածներից միքիչ ցածր է: Հետաքրքիր մի փաստ. բոլոր տրիբունաների մոտ 20 շարքեր գտնվում են փողոցի մակարդակից ներքև: Հարավային տրիբունան հազվադեպ է երևում հեռուստատեսությամբ, քանի որ հեռուստախցիկները գտնվում են հենց այստեղ և ուղղված են դեպի Հյուսիսային տրիբունա: Խաղացողների ելքային թունելն նախկինում հարավային կողմի վրա էր, բայց հետո տեղափոխվեց հարավ-արևմտյան անկյուն: Հին թունելը դեռ գոյություն ունի և օգտագործվում է հատուկ միջոցառումների ու մարզադաշտով տուրերի համար: Արևելյան տրիբունան՝ «Յունայթեդի» ամենանվիրված ֆանատների տունն է, նրանցից շատերը հետո տեղափոխվեցին Սթրեթֆորդ Էնդ, իսկ մրցակիցների երկրպագուները գրավում են հարավ-արևելյան անկյունը: Մինչև 60-ականների վերջն Արևելյան տրիբունայի վրա տեղադրված էր ցուցատախտակը, որը հետագայում փոխարինվեց էլեկտրոնային լուսատախտակով, իսկ վերջերս այն բաշխվեց Հյուսիսային տրիբունայի անկյուններով: 2000թ-ի վերակառուցումն արևելյան մասում ավելացրեց երկրորդ մակարդակը, ինչը մեծացրեց տարողությունը մինչև 61000 տեղ:

Օլդ Թրաֆֆորդ

Դրսի կողմից «Օլդ Թրաֆֆորդը» «զգեստավորված է» ներկած ապակիով, հիշեցնելով ժամանկակից գրասենյակների շենքերը: Այստեղ է գտնվում Սեր Մեթ Բասբիի արձանը, հուշատախտակն ու հայտնի ժամացույցը, որոնք հիշեցնում են 1958թ. փետրվարի 6-ի Մյունխենյան ողբերգության մասին: Այստեղ է նաև «Մանչեստեր Յունայթեդի» սուպերմարկետը, որտեղ կարելի է գնել ակումբի ցանկացած արտադրանք: Դաշտի արևմտյան մասը հայտնի է Սթրեթֆորդ Էնդ անվանման տակ: Մինչև ստադիոնը դարձավ ամբողջությամբ «նստովի» Սթրեթֆորդ Էնդը ֆանատների 20-հազարանոց կանգնած մի ամբոխ էր, որոնք Բրիտանիայում ամենաաղմկոտներից էին համարվում: Չափումները մի անգամ ցույց տվեցին, որ տրիբունաների ոռնոցը գերազանցում է ռեակտիվ ինքնաթիռի ձայնի բարձրությունը: 1993թ. տրիբունան վերակառուցվեց, իսկ 2000թ. ավելացվեց նստարանների երկրորդ մակարդակը, ինչի հաշվին տարողությունը դարձավ 68217 տեղ: Արևմտյան տրիբունայում է գտնվում նաև խաղացողների ընտանիքների համար նախատեսված սեկտորը, իսկ տրիբունայի անկյունում՝ հանդերձարանները, միջանցքն ու թունելը: Վերևում կարելի է տեսնել բազմաթիվ դրոշներ, որոնք ստեղծել են երկրպագուներն՝ ակումբի պատմությունը հիշեցնելու ու մրցակիցներին զայրացնելու համար: Վերևում է նաև տեղադրված «Յունայթեդի» 60-ականների հարձակվող Դենիս Լոուի արձանը, որը հայտնի էր որպես « Սթրեթֆորդ Էնդի Թագավոր»:

Օլդ Թրաֆֆորդ

«Օլդ Թրաֆֆորդն» ընդունել է Եվրո-96-ի կիսաեզրափակիչը և հիմա ամեն տարի ընդունում է ՖԱ Գավաթի կիսաեզրափակիչները: 2003թ-ի մայիսի 28-ին ստադիոնը պատիվ ունեցավ ընդունելու Չեմպիոնների Լիգայի ֆինալիստներին՝ «Միլանին» ու «Յուվենտուսին»: Հանդիպումը տասնմեկ մետրանոցների շարքից հետո հաղթեց «Միլանը»: Շատերն ասում են, որ «Օլդ Թրաֆֆորդի» առասպելական մթնոլորտը փոխվել է դեպի վատը, թեև հենց այն է գերում բազմաթիվ զբոսաշրջիկներին, որոնք, իրենց հերթին, մասնակիորեն մեղավոր են այդ վատթարացման մեջ: Սեր Ալեքս Ֆերգյուսոնը հաճախ բողոքում էր երգերի ու հեգումների անբավարար քանակից, ու դրա համար Արևմտյան տրիբունայի վերին մասում հատուկ սեկտորներ կան երգելու համար, որոնք ստեղծվել են նախկին տարիների մթնոլորտը վերականգնելու միտումով: Ներկայումս պլանավորվում է ընդլայնել հյուսիս-արևմտյան ու հյուսիս-արևելյան անկյունները՝ տարողությունը մինչև 75000 տեղ հասցնելու և ստադիոնում «գավաթի» տպավորությունը վերականգնելու նպատակով: Հարավային տրիբունայի ընդլայնելու աշխատանքները դեռ հեռու են, քանի որ մարզադաշտը շրջապատող հողերը տվյալ պահին վերահամակարգման ենթակա չեն: Կարելի էր կառուցապատել մոտակա երկաթուղին, բայց դրա համար հարկավոր է շատ բարձր գներով ձեռք բերել մոտ 50 տուն՝ ի դժգոհություն այնտեղ բնակվող մարդկանց: Ինչևէ, Հարավային տրիբունայի վերակառուցման պլաններ կան. այն ուզում են նմանացնել Հյուսիսային տրիբունային՝ լրացված անկյուններով, ինչը թույլ կտա ավելացնել տարողությունը մինչև տպավորիչ 92000-ը: Անկասկած, «Օլդ Թրաֆֆորդն» աշխարհի սպորտային ամենահզոր ու ամենահայտնի հարթակներից մեկն է: Չնայած որ ստադիոնը կտրուկ կերպարանափոխվել է ու դարձել գրեթե անճանաչելի՝ «Օլդ Թրաֆֆորդի» կախարդանքը միշտ ներկա է այստեղ: «Երազանքների Թատրոնը» (ինչպես այն անվանել է Սեր Բոբի Չարլտոնը) Բրիտանիայի ամենամեծ ստադիոնն է ու աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկի վայել տունը:

Որոնում
Հաջորդ Խաղը

VS

Յունայթեդ
Մրցաշարային աղյուսակ
Թիմ Խ  Մ
1  Մանչեսթեր Սիթի  37 86
2  Մանչեսթեր Յուն.  37 86
3  Արսենալ 37 67
4  Թոթտենհեմ 37 66
5
Նյուքասլ   37 65

Facebook`
Վիճակագրուտյուն
Футбол на Soccer.ru: Новости футбола России и Европы онлайн, Евро кубки и чемпионаты Live
Այս պահին օնլայն էն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
մուտք
Բարեվ Гость
Նախորդ խաղը
Անգլիայի Պրեմիեր Լիգա
13.05.2012  |  Ստադիում Օֆ Լայթ  |

0-1
http://www.manreds.com/123/clubs/new_mu.png
Սանդեռլենդ       Յունայթեդ

Ռմբարկուներ
1.Ռունի33
2.Ուելբեք12
3.Չիչարիտո12
4.Նանի10
5.Բերբատով9
Մինի չաթ
մեր հարցը
Յունաիթեդի հիմնական մրցակիցը Պրեմիեր Լիգայու
Всего ответов: 117
գտեք մեզ