ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Զոհվածների անուններ`


Ջեոֆֆ Բենտ (Geoff Bent)
Ռոջեռ Բեռն (Roger Byrne)
Էդդի Կոլման (Eddie Colman)
Դունկան Էդվարդս (Duncan Edwards)
Մարկ Ջոնս (Mark Jones)
Դեյվիդ Պեգ (David Pegg)
Տոմմի Տեյլոռ (Tommy Taylor)
Լայեմ Ուելան (Liam Whelan)
Ուոլտեռ Կրիկմեռ (Walter Crickmer)
Բեռտ Ուեյլի (Bert Whalley)
Թոմ Կերրի (Tom Curry)
Ալֆ Կլարկ (Alf Clarke)
Դոն Դեյվիս (Don Davies)
Ջորջ Ֆոլլոուզ (George Follows)
Թոմ Ջեկսոն (Tom Jackson)
Արչի Լիդբրոկ (Archie Ledbrooke)
Հենրի Ռոուզ (Henry Rose)
Էրիկ Թոմսոն (Eric Thompson)
Ֆրենկ Սվիֆտ (Frank Swift)
Կենեթ Ռեյմենտ (Kenneth Rayment)
Բելա Միկլոս (Bela Miklos)
Վիլլի Սատինոֆֆ (Willie Satinoff) 
Թոմ Քեյբլ (Tom Cable)
 




Օդանավում գտնվողներն իրենց զգում էին շատ լավ ու թուլացած, երբ ինքնաթիռը ժամանեց Գերմանիա: Ոմանք թուղթ էին խաղում, մյուսները զրուցում էին վերջին նորությունների մասին կամ գիրք ու ամսագիր էին կարդում: Մթնոլորտը սովորական էր, ինչպիսին լինում է ցանկացած թռիչքինց առաջ. միքիչ նյարդային, բայց խաղն ու զրույցը հանգստացնում էին: Ոմանք անգամ քնած էին: 14:00-ին G-ALZU AS 57-ը` իր նավապետ Քեննետ Ռեյմենտի հետ միասին պարտաստ էր հերթական թռիչքի: Նրա գործընկեր Ջեյմս Թեյնը վարում էր ինքնաթիրն իրեից առաջ, այնպես որ հիմա նրանք դերերով փոխվեցին: 14:31-ին օդանավակայանի աշտարակից հայտնեցին, որ 609 ZULU-ն շարժվեց և նավապետ Ջեյմս Թեյնն` արդեն աղետից հետո պատմում էր, թե ինչ տեղի ունեցավ. «Քենը բացեց մեր միջև եղած փականները (դրոսելները) «ամբողջությամբ բաց» դիրքով և մենք միաժամանակ սեղմեցինք բոլոր անհրաժեշտ լծակները` մինչև վերջ բացելով դրոսելները: Ես հրամայեցի. «Առաջ», շարժիչները սկեցին աշխատանքը, բայց մենք միանգամից զգացինք, որ ինչ-որ բան այն չէ: Շարժիչներն աշխատում էին շատ անհավասար: Ինքնաթիռը սկսեց արագություն հավաքել, բայց Քենը սեղմեց արգելակները: 40 վարկյան անց ինքնաթիռն արդեն կանգնած էր տեղում»: 






Դունկան Էդվարդսը հեռագիր ուղարկեց Մանչեստեր` իր տնային տնտեսուհուն, որտեղ հայտնում էր ուշանալու մասին: Այդ հեռագիրը տեղ հասավ 17:00-ին, արդեն աղետից հետո. «Բոլոր թռիչքներն արգելված էն, տուն կվերադառնանք վաղը»: «Երբ մենք երկրորդ անգամ սկսեցինք արագություն հավաքել, ապա որոշեցինք, որ դրոսելները մի փոքր շուտ կբացենք, որպեսզի շարժիչներն արագ աշխատացվեն: Եվ այսպես, մենք թույլտվություն ստացանք երկրորդ փորձը կատարելու, բայց նույն խնդիրը կրկնվեց` շարժիչները հանգչում էին: Մինչև ինքնաթիռը վերալցավորում էին` ուղեվորները գնացին մի գավաթ սուրճ խմելու»: Հիշում է պաշտպան Բիլ Ֆոուլքսը. «Բելգրադից Մյունխեն գնալուց մենք ողջ ճանապարհ թուղթ էինք խաղում ու ես հիշում եմ, որ երբ մենք ինքնաթիռից դուրս եկանք, շատ ցուրտ էր: Թռիչքի առաջին անհաջող փորձից հետո ես նկատեցի, որ ուղեվորների մի մասը սկսեցին անհանգստանալ, իսկ երբ չհաջողվեց երկրորդ փորձը` բոլորը լռեցին: 15 րոպե հետո մեզ նորից հրավիրեցին ինքնաթիռ: Մենք ներս գնացինք, բայց արդեն ոչ ոգ թուղթ չէր խաղում… Ես դրեցի խաղաթղթերը գրպանիս մեջ և սպասում էին երրորդ փորձին: Նստած էի մոտավորապես ինքնաթիռի միջին մասում` պատուհանի կողքին: Մեթ Բասբին և Բերտ Վոլեյը միասին նստած էին մեր հետևում ու ես հիշում եմ, որ Մարկ Ջոնսոնը, Թոմմի Թեյլորը, Դունկան Էդվարդսն ու Էդդի Քոլմանը նստած էին ավելի հետ»: Դեվիդ Պեգը կանգնեց ու ասաց. «Ինձ այստեղ դուր չի գալիս, այստեղ անվտանգ չէ» և գնաց հետևի մաս` մնացած խաղացողների մոտ: Ես տեսա, որ Ֆրենկ Սվիֆտը նույնպես հետ գնաց, իսկ մնացածները նստած էին ինձանից ոչ հեռու»: Նավապետերը քննարկում էին խնդիրը օդանավակայանի տեխնիկական աշխատակցի հետ և 15:03-ին 609 ZULU-ը սկսեց երրորդ փորձը: Նավապետ Թեյնն այսպես նկարագրեց այն. «Ես ասեցի Քենին, որ մեր շարժիչները կարգավորել են և որ ես վերահսկում եմ դրոսելները: Կենը դրանք բացեց 28 դիրքերով: Շարժիչներն աշխատում էին կայուն ու մենք առաջ շարժվեցինք: Նա շարունակում էր բացել դրոսելներն ու ես օգնում էի նրան` մինչև որ դրանք ամբողջությամբ չբացվեցին: Նա ասաց «Առաջ», ես ստուգեցի ցուցանիշները ու հաստատեցի հրամանը: Հետո ես նորից նկատեցի շարժիչների խնդիր և ասացի նրան այդ մասին: Նա փակեց դրոսելները: Ես նայեցի սպիդոմետրին ու տեսա 105 թիվը և այն անկայուն էր: Երբ այդ թիվը հասավ 117-ի ես վերցրեցի ռադիոկայանն ու ասեցի. «Վելոսիթի մեկ, մեր թռիչքը վտանգված է»: Հանկարծ առագությունն ընկավ մինչև 112« իսկ հետո մինչև 105: Քենը բղավեց. «Աստված իմ, մենք չենք հասցնում», ես առաջ նայեցի ու տեսա ձյուն, տուն և օդանավակայանի կողքի ծառը»: 

1958թ. ֆետրվարի 7-ը 


Էլիզաբեթան
Աղետից հետո «Էլիզաբեթան» ինքնաթիռն անճանաչելի էր: Այն դիպչել էր տանը, որը միանգամից բռնկվեց ու այրվեց: Նրա կենտրոնում գտնվում էր այն, ինչ քիչ առաջ նրա միջին մասն էր: Ֆյուզելյաժը կպչել էր ծառին: Պայթել էին տան կողքին գտնվող վառելիքով տակառները: 

Բիլ Ֆոուլքսը հիշում է այդ ամենը. «Ինքնաթիռի հետևի մասն ուղղակի կորել էր: Ես վազեցի այնքան արագ, ինչքան որ կարող էի: Ես վազում էի ու վազում: Հետո, երբ հասկացա, որ ինքնաթիռը չի փայթելու, հետ դարձա: Այդ հեռավորությունից ես կարող էի տեսնել ինքնաթիռի այրվող մնացորդները: Հետ վազեցի ու տեսա, որ Ռոջեր Բերնն ամրագոտիով կոճկված է իր նստատեղին, իսկ Բոբի Չարլտոնն անշարժ պարկած է մյուս նստատեղում: Հետո հայտնվեց Գարի Գրեգն ու մենք սկսեցինք փնտրել նրանց, ում դեռ կարելի էր օգնել»: Եկու թիմակիցներ օգնեցին Մեթ Բասբիին, որը ծանր վիրավորված էր, Բոբի Չարլտոնն ինքնուրույն բարձրացավ և օգնության հասավ: Վիրավորներին տեղափոխեցին Մյունխենի Rechts de Isar հիվանդանոց: Մյուս օրը գիտակցեցինք ողբերգության աստիճանը: Մենք պալատ մտանք և տեսանք Մեթ Բասբիին թթվածնային դիմակով, ծանր վիրավորված Դունկան Էդվարդսին, Բոբի Չարլտոնին կապկպած գլխով և Ջեքի Բլանչֆլաուերին` ջարդած ձեռքով ու վնասված դեմքով: Ալբերթ Սքանլոնը պարկած էր փակ աչքերով, Ռեդ Վուդի մոտ կոնտուզիա էր, Քեն Մորգանսն ու Ջոննի Բերրին ուղղակի պարկած էին: Ես խոսեցի բուժքրոջ հետ և նա ասաց, որ Դունկանն ավելի շատ շանսեր ունի ողջ մնալու, քան Ջոննին… Մենք մոտեցանք Ֆրենկ Թեյլորի անկողնուն, նա միակ լրագրողն էր պալատում: Նա հարցրեց, ուզում ենք նրա հետ գարեջուր խմել, թե ոչ: Ինչպես և մենք, նա մինչև վերջ չէր հասկանում, թե ինչ է տեղի ունեցել անցած գիշեր: Երբ արդեն գնալու ժամանակն էր ես հարցրեցի բուժքրոջը, թե որտեղ կարելի է տեսնել մնացած տղաներին: Նա շփոթված էր երևում ու ես նորից հարցրեցի. «Որտե՞ղ են մնացածները»: Նա պատասխանեց. «Մնացածնե՞րը: Ոչ մի մնացածներ չկան, բոլորն այստեղ են», և միայն այդ վարկյանին մենք հասկացանք , թե ինչ ահռելի բան է պատահել: «Բասբիի մանուկներն» այլևս գոյություն չունեին»: Ռոջեր Բերնը, Գեոֆ Բենթը, Մարկ Ջոնսը, Դեվիդ Պլեգը, Լիամ Վիլանը, Էդի Էոլմանն ու Թոմմի Թեյլորը վախճանվել էին միանգամից: Ակումբի քարտուղար Վոլտեր Կրիկմերը նույնպես մահացել էր, ինչպես և մարզիչներ Թոմ Քարրին ու Բերտ Վոլեյը: 


<a href='hy/saf'>Սեր</a> Մեթ Բասբին ավիավթարից հետո
Դունկան Էդվարդսն ու Ջոննի Բերրին պայքարում էին կյանքի համար: Մեթ Բասբին ստացավ բազմաթիվ վնասվածքներ և միակն էր ակումբի աշխատակիցներից, ով ողջ մնաց: 9 սպորտային լրագրողներից 8-ը զոհվեցին. Ալֆ Կլարկը, Դոն Դևիսը, Ջորջ Ֆոլոուզը, Թոմ Ջեկսոնը, Արչի Լիդբրուկը, Հենրի Ռոուզը Էրիկ Տոմսոնը և Ֆրենկ Սվիֆտը: Մահացավ նաև ինքնաթիռի նավապետերից մեկը: Վախճանվեցին ուղևորներից երկուսը. թիմի տուրիստական գործակալն ու երկրպագուն: 9 խաղացողներ ողջ մնացին, բայց նրանցից երկուսը` Ջոն Բերրին ու Ջեքի Բլանչֆլաուերն այլևս չկարողացան ֆուտբոլ խաղալ: Երկու ֆոտոնկարիչներ, գործակալի կինն ու երկու հարավսլավացի ուղեվորներ (մեկը ծծկեր երեխայով) ողջ մնացին: 21 մարդ զոհվեց, 20-ը ողջ մնացին: 

Իրենց կյանքի համար պայքարող չորս հոգուց մնացին միայն երկուսը. Դունկան Էդվարդսն ու Քեննեթ Ռեյմենթը մահացան հիվանդանոցում երեք շաբաթ անց: 






Հետևանքները

Այն շաբաթվա վերջում «Յունայթեդը» պետք է խաղար «Օլդ Թրաֆֆորդում» Լիգայի առաջնորդ` «Վուլվերհեմպտոնի» հետ: Չնայած երկար ճանապարհորդությանը, բոլորը հաղթանակ և չորս միավորի կրճատում էին սպասում: Այդ հաղթանակին բոլորն էին հավատում, բայց… շաբաթ օրվա թերթերն անհավատալի լուր հաղորդեցին. «Մանչեստեր Յունայթեդն» ավիավթարի է ենթարկվել… Շատ քչերն են ողջ մնացել»: ԲիԲիՍի-ն եթեր դուրս եկավ հրատա-պ նորությունների թողարկումով: Բոլորը լսում էին, բայց ոչ ոք չէր հասկանում իրադարձությունների նշանակությունը: Դա ցնցակաթված էր: 


Ջիմմի Մերֆի, Բոբբի Չարլտոն, Էրնի Թեյլոր
Ջիմմի Մերֆին Մեթ Բասբիի ընկերն էր դեռ պատերազմի ժամանակներից, հիմա նրա օգնականն էր, իսկ դրանից առաջ` Ուելսի հավաքականի մարզիչը: Նա պատմում է. «Ես միշտ Մեթի կողքին էի նստում նրա Եվրոպական ճանապարհորդությունների ժամանակ, բայց այս անգամ նա խնդրեց ինձ չգալ իրենց հետ Հարավսլավիա: Մենք անցնում էինք կիսաեզրափակիչ և դա կլանում էր իմ բոլոր մտքերը, բայց ինձ դուր չէր գալիս, որ ես Մեթի կողքին չեմ»: Ջիմմին նոր էր վերադարձել «Օլդ Թրաֆֆորդ» Ուելսից, երբ սարսափելի նորությունն ավիավթարի մասին հասավ նրան. «Մեթ Բասբիի քարտուղարուհին` Էլմա Ջորջն ասաց ինձ, որ ինքնաթիռը ջախջախվել է: Ես չարձագանքեցի: Չէի կարող: Նա նորից կրկնեց: Ես ի վիճակի չէի հասկանալ և հավատալ: Հետո նա արտասվեց և ասաց, որ շատերը զոհվել են, բայց չգիտեր, թե ովքեր, նա միայն գիտեր, որ խաղացողների մեջ էլ զոհվածներ կան: Նրա խոսքերը պտտվում էին գլխիս մեջ: Էլման գնաց, իսկ ես մնացի իմ գրասենյակում: Ես մի պարտասման մեջ էի, հետո լաց եղա»: Մյուս օրը Ջիմմի Մերֆին ուղեվորվեց Մյունխեն և սարսափեց տեսածից. «Մեթը թթվածնային դիմակով էր, բայց ասաց «keep the flag flying» (չհանձնվես): Դունկանը ճանաչեց ինձ: Դա սարսափելի էր, ուղղակի սարսափելի»: Մերֆիին հանձնարարվեց զրոից ստեղծել թիմը: Կյանքը շարունակվում էր` չնայած ողբերգությանը, և «Յունայթեդը» նորից պետք է խաղար: «Ես չունեի խաղացողներ, բայց կար աշխատանք, որը ես պարտավոր էի անել»: Առաջին մանրամասները հայտնվեցին Stop Press-ում: 18:00-ին դուրս եկավ Manchester Evening Chronicle հատուկ թողարկումը. «Մոտ 28 մարդ, ներառյալ Մանչեստեր Յունայթեդի ներկայացուցիչներին, ֆուտբոլիստներին և լրագորղներին վախճանվել են ավիավթարի հետևանքով: Շուրջ 16 մարդ ող է մնացել, դրանցից մի քանիսը` էկիպաժի անդամներն են»: 



Այն թերթը, որտեղ աշխատում էր Ալֆ Կլարկը նյութ հրապարակեց, թե ինքնաթիռը չի կարողացել բարձրանալ և թռիչքը հետաձգվում է: Բայց արդեն երեք ժամ անց լույս տեսավ հատուկ թողարկումը, որտեղ հրապարակվեցին վթարի բոլոր մանրամասները: 



Manchester Evening News
24 ժամ անց ամբողջ Եվրոպան արձագանքեց այդ ողբերգությանը: Evening Chronicle պարբերականը հայտնեց, որ 21 զոհ կա, իսկ Մեթ Բասբին պայքարում է կյանքի համար և նրա շանսերը 50/50 են: Տարբեր լրատվամիջոցներում հակասական տեղեկատվություն էր բերվում մահացածների, վիրավորների և ողջ մնացածների մասին: Մյուս օրը Մանչեստերը ողբում էր իր մահացած հերոսների համար, որոնց մարմինները գիշերն էին տեղ հասցրել ու բերել գիմնազիա, որպեսզի հարազատներից և ընկերներից բացի այլ մարդիկ էլ կարողանան հրաժեշտ տալ նրանց: Հազարավոր երկրպագուներ եկան, որ իրենց հարգանքի տուրքը մատուցեն: Զոհերի հարազատների խնդրանքով հողարկավորության արարողությունը փակ էր, բայց «Յունայթեդի» երկրպագուները կանգնած էին ոչ հեռու և ուղեկցում էին երթաշարքը խուլ լռության մեջ: Քաղաքի բոլոր տաքսիներն անվճար էին աշխատում նրանց համար, ով ուզում էր գերեզմանատուն գնալ: Հեռուստատեսությամբ անընդհատ ցույց էին տալիս վթարի խրոնիկան, բոլոր խաղերը սկսվում էին լռույթան րոպեով և բոլոր ակումբների երկրպագուները գլխիվայր կանգնում էին: Մրցակից թիմերը օգնության ձեռք մեկնեցին «Յունայթեդին»: «Լիվերպուլն» ու »Նոթինգհեմ Ֆորեստն» առաջինն էին, որ արձագանքեցին օգնության կոչին: Ֆուտբոլն աննկարագրելի ողբերգություն էր ապրում: 




Էրնի Թեյլոր


Որպեսզի «Յունայթեդը» կարողանա մնալ բարձրագույն լիգայում` Ֆուտբոլային ասոցիացիան չեղյալ հայտարարեց այն կանոնը, համաձայն որի ընթացիկ առաջնությունում Անգլիայի Քավաթում մասնակցած խաղացողներն իրավունք չունեին հանդես գալու նույն մրցույթում՝ այլ թիմի կազմում: «Յունայթեդը» խաղացողների պահանջ ուներ և ՖԱ-ի չեղյալ հայտարարած օրենքը թույլ տվեց Ջիմմի Մերֆիին սկսել նոր թիմի ստեղծումը: Առաջին ձեռքբերումն Էրնի Թեյլորն էր «Բլեկպուլից»: Ֆուլբոլը վերադառնում էր «Օլդ Թրաֆֆորդ»: Ավիավթարից ընդամենը 13 օր էր անցել, երբ «Յունայթեդն» արդեն խաղում էր «Շեֆֆիլդ Ուենդսեյի» հետ Անգլիայի Գավաթում: Այդ ցուրտ ձմեռային օրը 60000 հանդիսական էր եկել: Նրանք բացեիբաց լաց էին լինում տրիբունաներում: Շատերը եկել էին կարմիր-սպիտակ-սև հագուստներով, որոնք դրանից հետո դարձան «Յունայթեդի» գույները: Նախախաղային ծրագիրը հոդված էր պարունակում ողբերգության մասին, իսկ այն մասում, որտեղ պետք է տպվեր թիմի կազմը` դատարկ էր: Երկրպագուներին առաջարկեցին ինքնուրույն լրացնել այդ բացերը: Ոմանք ուղղակի գրում էին այն կազմը, որը հայտարարում էր բարձրախոսը: Հարրի Կռեգը` դարպասում և Բիլ Ֆոուլքսը պաշտպանությունում աջից` դրանք միակն էին, ով դուրս էր եկել դաշտ նախկին կազմից: Մնացած անուններն այդքան հայտնի չէին. ձախ պաշտպան` Յան Գրիվզ, որը դրանից առաջ խաղում էր ՄՅու-ի երիտասարդ թիմի կազմում, փոխարինեց Ռոջեր Բերնին. «Ես հիշում եմ, որ հանդերձարանում շատ լուռ էր: Չեի կարողանում Ռոջերին դուրս մղել իմ գլխից, չէ որ նստած էի իր տեղի վրա, հագել էի նրա մարզազգեստը…»: Աջ կիսապաշտպանն էր Ֆրեդդի Գուդվինը, որը եկել էր պահեստային կազմից, ինչպես և կենտրոնական կիսապաշտպան Ռոննի Կոուպը: Ձախ կիսապաշտպանն էր Սթեն Կրոուտերը, որի տրանսֆերը երբեք չի մոռացվի: Սթենը խաղում էր «Աստոն Վիլլայի» կազմում և բոլորովին չէր պատրաստվում «Յունայթեդ» տեղափոխվել: Հիշում է Ջիմմի Մերֆին. «Էրիկ Հյութոնն այն ժամանակ «Աստոն Վիլլայի» մարզիչն էր, ու հենց նա ասաց Սթենին, որ մենք հետքրքրվում ենք նրանով: Սթենը չէր ուզում լքել իր ակումբը, բայց Էրիկը վերցրեց նրան «Օլդ Թրաֆֆորդ»` «Շեֆֆիլդի» հետ խաղին: Ճանապարհին նա նորից ասաց Սթենին, որ նա պետք է օգնի մեզ: Սթենն ասաց, որ մարզազգեստ չունի, իսկ Էրիկը պատասխանեց. «Մի անհանգստացիր, ամեն ինչ ինձ մետ է»: Մենք հանդիպեցինք ակումբի ներկայացուցիչների հետ և խաղից մեկ ժամ առաջ պայմանագիր կնքեցինք»: Կոլին Վեբստերը միացավ «Յունայթեդին» 1952թ-ին և դեբյուտը տեղի ունեցավ 1953/54 մրցաշրջանում: Նա հաղթել է 1956թ. Չեմպիոնների Լիգայում` հիմնական կազմում ընդամենը 15 անգամ հայտնվելուց հետո: Այդ օրը հանդես եկան նաև Էրնի Թեյլորը, Ալեքս Դոուսոնը, Մարկ Պիրսոնը և Շեյ Բրենանը: 



Փետրվարի 6, 1958
Շեֆֆիլդ Ուենսդեյը ոչ մի շանս չուներ, չէ որ «Մանչեստեր Յունայթեդը» խաղում էր ի հիշատակ իր վախճանված ընկերների: Տրիբունաների կիրքը միայն առաջ էր մղում նրանց: Վերջնական արդյունքն էր 3-0 հաշիվը: «Շեֆֆիլդի» խաղացող Ալբերտ Կուիկսոլը, որը հետագայում միացավ «Յունայթեդին» հիշում է. «Ես չեմ կարծում, որ նա, ով խաղում էր այդ երեկո դաշտում կամ հետևվում էր խաղին տրիբունաներից երբևէ կմոռանա այդ օրը: «Յունայթեդը» խաղում էր ողջ սրտով և կարևոր չե, որքանով էին նրանք ներդաշնակ ու խաղավարժ, միևնույն է, նրանք հաղթեցին: Մենք խաղում էինք ոչ թե 11 մարդու դեմ, այլ 60000-ի»: 

Այդ խաղից երկու օր անց մահացավ Դունկան Էդվարդսը և ողբերգության ցավը նոր ուժ առավ: 


















Որոնում
Հաջորդ Խաղը
 




    VS
 


       Յունայթեդ 
Մրցաշարային աղյուսակ
  Թիմ Խ  Մ
 1  Մանչեսթեր Սիթի  37 86
 2  Մանչեսթեր Յուն.  37 86
 3  Արսենալ 37 67
 4  Թոթտենհեմ 37 66
 5
Նյուքասլ   37 65
                
Facebook`
Վիճակագրուտյուն
Футбол на Soccer.ru: Новости футбола России и Европы онлайн, Евро кубки и чемпионаты Live
Այս պահին օնլայն էն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
մուտք
Նախորդ խաղը
 Անգլիայի Պրեմիեր Լիգա 
13.05.2012  |  Ստադիում Օֆ Լայթ  | 
  



    0-1
http://www.manreds.com/123/clubs/new_mu.png
Սանդեռլենդ       Յունայթեդ       

Ռմբարկուներ                                
1.Ռունի33
2.Ուելբեք12
3.Չիչարիտո12
4.Նանի10
5.Բերբատով9
Մինի չաթ
մեր հարցը
Յունայթեդի լավագույն խաղացողը
Всего ответов: 125
գտեք մեզ