Գլխավոր » 2012 » Փետրվար » 16 » «ԱՅԱՔՍ»-«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ» ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
19:12
«ԱՅԱՔՍ»-«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ» ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ



Ուեյն Ռունի  շատ է ցանկանում առաջին անգամ հաղթել Եվրոպայի լիգայում: Դրա համար նախ պետք է հաղթահարել «Այաքս»-ի արգելքը:
1995/96 թվականներից սկսած բացի Չեմպիոնների լիգայից «Մանչեսթր Յունայթեդի»-ը հանդես չի եկել այլ եվրոմրցաշարերում. «Այաքս»-ի հետ հանդիպումը կլինի առաջինը:

Դեկտեմբերին «Բազել»-ից կրած պարտության արդյունքում Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Յունայթեդ»-ը զբաղեցրեց 3-րդ տեղը:Նմանատիպ ճակատագրի արժանացավ նաև «Այաքս»-ը: Վերջինս էլ, պարտություն կրելով «Ռեալ»-ից, անցավ Եվրոպայի լիգայի 1/16 փուլ:

Ուեյն Ռունի հոլանդական ակումբի հետ խաղից առաջ «Յունայթեդ»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է.

«Ես անհամբերությամբ եմ սպասում հանդիպմանը: Սա մեզ համար նոր մարտահրավեր է և մենք ցանկանում ենք հաղթել: Հենց այնպես մասնակցությունը մի  մրցաշարի, որը չես ցանկանում հաղթել, իմաստ չունի: Ես համոզված եմ, որ մարզիչը ճիշտ դասավորություն կընտրի: Հիանալի կլինի հաղթել Եվրոպայի լիգան հենց այս կազմով, դա մեր նպատակն է»:

Սեր Ալեքսն իր հերթին հայտավորել է մեծամասամբ հիմնական կազմի խաղացողների` հանգստի հնարավորություն տալով միայն Գիգզին, Բերբատովին, Էվրային:

«Ես այս մրցաշարին ամենայն լրջությամբ եմ վերաբերվում: Մենք խաղալու ենք շատ լավ խոտածածկ ունեցող հիանալի մարզադաշտում»,-նշել է Ֆերգյուսոնը:

Եթե «Մանչեսթր»-ը Պրեմիեր լիգայում զիջում է միայն «Ման. Սիթի»-ին, ապա «Այաքս»-ի գործերը ներքին առաջնությունում ավելի վատ են` թիմը զբաղեցնում է ընդամենը 6-րդ հորիզոնականը: Շաբաթ օրվա հաղթանակը «Բրեդո»-ի հետ խաղում այս տարվա ընթացքում ամստերդամցիների համար  առաջինն էր: Այդ խաղի ժամանակ վնասվածք է ստացել Էյոնգ Էնոն: Վնասվածքի պատճառով «Այաքս»-ի կազմից կբացակայեն նաև Տեո Յանսենը, Կոլբեյն Սիգտորսոնը,Գրեգորի վան դեր Վիլը, Անդրե Օյերը: Փոխարենը ձախ պաշտպան Նիկոլայ Բոյլեսենը արդեն կարող է օգնել իր թիմակիցներին:

«Այաքս»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը ասել է, որ իր թիմի առջև բարդ  առաջադրանք է դրված.

«Երկար տարիներ «Մանչեսթր»-ի ուժը կայանում  է թիմի միասնության մեջ: Ֆերգյուսոնի ուժն էլ այն է, որ բոլորը խաղում են մաքսիմալ ձևով»:

Խաղից առաջ Բուրը խորհրդակցել է Էդվին վան դեր Սարի հետ, ով անցյալ տարի «Ման.Յունայթեդ»-ի կազմում ավարտեց կարիերան:

«Մենք եկանք այն եզրակացությանը, որ Քեննետ Վերմերի դերը կմեծանա, երբ մրցակցի Ֆուտբոլիստները գրոհեն մեր  դարպասի ուղղությամբ: Ռունի, Նանի, Ուելբեքի պես ֆուտբոլիստսիտներին չպետք է ազատ տարածություն տալ: Նրանց միշտ պետք է հսկել 2 մետր տարածության վրա, այլապես նրանք առաջ կանցեն և այլևս նրանց չես տեսնի. սա է եղել Էդվին վան դեր Սարի ամենակարևոր խորհուրդը:»,-նշել է Բուրը:



նայել են: 524 | Հեղինակ: MASTARA | Рейтинг: 5.0/1
Ամբողջ մեկնաբանությունը: 0
" width="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Имя *:
Email:
Код *:
Որոնում
Հաջորդ Խաղը
 




    VS
 


       Յունայթեդ 
Մրցաշարային աղյուսակ
  Թիմ Խ  Մ
 1  Մանչեսթեր Սիթի  37 86
 2  Մանչեսթեր Յուն.  37 86
 3  Արսենալ 37 67
 4  Թոթտենհեմ 37 66
 5
Նյուքասլ   37 65
                
Facebook`
Վիճակագրուտյուն
Футбол на Soccer.ru: Новости футбола России и Европы онлайн, Евро кубки и чемпионаты Live
Այս պահին օնլայն էն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
մուտք
Բարեվ Гость
Նախորդ խաղը
 Անգլիայի Պրեմիեր Լիգա 
13.05.2012  |  Ստադիում Օֆ Լայթ  | 
  



    0-1
http://www.manreds.com/123/clubs/new_mu.png
Սանդեռլենդ       Յունայթեդ       

Ռմբարկուներ                                
1.Ռունի33
2.Ուելբեք12
3.Չիչարիտո12
4.Նանի10
5.Բերբատով9
Մինի չաթ
Для добавления необходима авторизация
մեր հարցը
Որ տրանսվերը կցանկանայք իրականանար ամռանը
Всего ответов: 55
գտեք մեզ