Գլխավոր » 2012 » Հուլիս » 24 » Դեժավյու ըստ Կանտոնայի
12:04
Դեժավյու ըստ Կանտոնայի
Պրեմիեր լիգայի վերջին տուրի խաղը դիտելիս, որն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» չեմպիոնական տիտղոսի կորստով, Էրիկ Կանտոնան ոտքով հարվածել ու կոտրել է լրագրասեղանը: «ՄՅՈՒ»-ի լեգենդի որդին՝ Ռաֆայելը, «Յունայթեդի» երկրպագուներից մեկին պատմել է իր հոր տառապանքների մասին: Երիտասարդն ասում է, որ ինքը հոր հետ տանը հեռուստացույցով հետեւում էր մրցաշարի վճռորոշ խաղին: Հանդիպման վերջում նրանք կարծում էին, թե «ՄՅՈՒ»-ն «Մանչեսթեր Սիթիից»՝ որն այդ ժամանակ զիջում էր ՔՊՌ-ին, կորզել է տիտղոսը:
Սակայն ավելացված ժամանակում Սերխիո Ագուերոն գրավեց դարպասը, որը, արդյունքում, Քաղաքաբնակների համար «ոսկե» գոլ դարձավ: Ռաֆայելը պատմում է, որ իր հայրը՝ «Կրիստել Փելաս» ակումբի երկրպագուին ապշեցնելով քունգ-ֆուի ոճով իր հայտնի հարվածով, նույն կերպ ջարդեց լրագրասեղանը:

«Դա մոտավորապես ցերեկվա ժամը 2-ին էր: Որոշեցի դուրս գալ փողոց՝ ծխելու: Մի երիտասարդ ինձանից սիգարետ խնդրեց: Հետո հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ ասացի՝ Մանչեսթերից, ժպտաց: Մենք խոսքի բռնվեցինք, որի ընթացքում Ռաֆայելը հարցրեց, թե՝ ու՞մ եմ երկրպագում. «Մանչեսթեր Յունա՞յթեդին», թե՝ «Սիթիին»: Երբ ասացի, որ «Յունայթեդին»՝ նա ավելի լայն ժպտաց: «Իմ հայրը «Յունայթեդի» արքան է»: Ես չհասկացա, թե դա ինչ է նշանակում եւ խնդրեցի բացատրել: Նա ասաց, որ իր հայրը Էրիկ Կանտոնան է:

Հետո իմ նոր ծանոթը՝ տառացիորեն ծիծաղից խեղդվելով, պատմեց, թե առաջնության վերջին տուրում ինչ է եղել: Նա խոստովանեց, որ իր հայրը զայրույթից կտոր-կտոր է արել լրագրասեղանը: Դրանից հետո ես էլ ծիծաղեցի: Ասացի, որ շատ հաճելի էր ծանոթանալ Կանտոնայի որդու հետ, իսկ հետո իրար ձեռք սեղմեցինք: Անգլիա վերադառնալով ես ստուգեցի Facebook-ի նրա էջը, ու հիմա ոչ մի կասկած չունեմ, որ դա Ռաֆայելն էր՝ Էրիկ Կանտոնայի որդին:

Այս ամբողջ պատմությունն ասում է այն մասին, որ նրա հայրն առաջվա պես պաշտում է «Յունայթեդը»,- Կարմիր սատանաների երկրպագու Ջոնաթան Կրուզն ասաց Daily Mirror հրատարակությանը:
Прикрепления: Նկար 1
նայել են: 409 | Հեղինակ: Manch | Рейтинг: 0.0/0
Ամբողջ մեկնաբանությունը: 0

Имя *:
Email:
Код *:
Որոնում
Հաջորդ Խաղը
 




    VS
 


       Յունայթեդ 
Մրցաշարային աղյուսակ
  Թիմ Խ  Մ
 1  Մանչեսթեր Սիթի  37 86
 2  Մանչեսթեր Յուն.  37 86
 3  Արսենալ 37 67
 4  Թոթտենհեմ 37 66
 5
Նյուքասլ   37 65
                
Facebook`
Վիճակագրուտյուն
Футбол на Soccer.ru: Новости футбола России и Европы онлайн, Евро кубки и чемпионаты Live
Այս պահին օնլայն էն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0
մուտք
Բարեվ Гость
Նախորդ խաղը
 Անգլիայի Պրեմիեր Լիգա 
13.05.2012  |  Ստադիում Օֆ Լայթ  | 
  



    0-1
http://www.manreds.com/123/clubs/new_mu.png
Սանդեռլենդ       Յունայթեդ       

Ռմբարկուներ                                
1.Ռունի33
2.Ուելբեք12
3.Չիչարիտո12
4.Նանի10
5.Բերբատով9
Մինի չաթ
մեր հարցը
Յունաիթեդի հիմնական մրցակիցը Պրեմիեր Լիգայու
Всего ответов: 117
գտեք մեզ